Ընթացիկ նախագծեր

«Davtashen City»-ն կանաչապատ թաղամաս է, որտեղ ներկա պահին կառուցվել են թվով վեց 18 հարկանի բազմաբնակարան շենքեր՝ երկու մուտքով: Յուրաքանչյուր մուտքում կա չորս գերժամանակակից վերելակ: Յուրաքանչյուր շենքում կա մոտ 170 բնակարան, իսկ առաջին հարկը կոմերցիոն նշանակության տարածք է։ Առկա են բազում ենթակառուցվածքներ եւ ժամանցի վայրեր՝
•Ավտոկայանատեղի։
•Մանկապարտեզ:
• Խաղահրապարակ։
•Սուպերմարկետ:
• Կանաչ գոտի:

Շենքի ընդհանուր մակերեսը 140.000 քառակուսի մետր է, կառուցվել է 5.5 հեկտար տարածքի վրա:

Ըստ «Ֆիրդուսի» 33-րդ 42-46 թաղամասի ներդրումային նախագծի նախատեսվում է կառուցել համալիր, որը կգտնվի Երևան քաղաքի սրտում՝ Հանրապետության հրապարակին հարակից տարածքում: Ըստ նախագծի՝ համալիրը ներառելու է կլոր հրապարակ՝ իր մեջ բացվող ճառագայթաձև փողոցներով, բնակելի շենքերով, հյուրանոցներով, բիզնես կենտրոններով և այլ հասարակական ու սպասարկման օբյեկտներով: Այս համալիրն ընդհանուր առմամբ, ունենալու է մոտ 28 մասնաշենք, որից երեքի կառուցապտումը վստահված է «KR Contruction» կազմակերպությանը: Մասնաշենքերը ունենալու են 15 հարկ, 12 հարկ և 9 հարկ։ Նախատեսվող բյուջեն 60 միլիոն ԱՄՆ դոլար է