ԵՐԵԿ

Սկսած 2008թ.-ից մենք կատարում ենք բնակելի և կոմերիցիոն նշանակություն ունեցող շենքերի նախագծերի իրականացում: Այսօր կարող ենք արձանագրել, որ մեզ վստահել են հազարավոր ընտանիքներ, և նրանք ովքեր միշտ երազել են իրենց սեփական «անկյունն» ունենալու մասին։ Այդ հազարավորները արդեն գտել են իրենց պատկերացրած բնակարանը մեր կառուցած 5-ից ավելի ժամանակակից և անվտանգ շենքերում: Մեր կողմից կատարած կառուցապատման նախագծերը կարող եք տեսնել Երևան քաղաքի մի շարք կենտրոնական և ոչ կենտրոնական շրջաններում՝ Գյուլբենկյան 30/3, Լվովյան 2,Կոմիտաս 15, Մաշտոց 13/1: ՈՒնենալով տարիների փորձ տվյալ ոլորտում՝ մենք միշտ ձգտել ենք առաջարկել շենքերի և շինությունների լավագույն նախագծերը` շահավետ պայմաններով։ Հպարտորեն պետք է նշենք, որ ներկա պահին ունենք 300-ից ավելի աշխատակից, ովքեր մաանագիտացված են շինարարության և արտադրության ոլորտներում և մեծ պատասխանատվությամբ են մոտենում ցանկացած նախագծի իրականացմանը։

ԱՅՍՕՐ

Ներկա պահին մեծ թափով ընթանում են նմանը չունեցող «Davtashen City» բնակելի թաղամասի շինարարական աշխատանքները, որը գտնվում է Եղվարդի խճուղի 22 հասցեում՝ քաղաքի կենտրոնից ընդամենը 9 կմ հեռավորության վրա: Նոր կանաչապատ թաղամասը ներառում է 6 բազմաբնակարան բնակելի շենք՝ իր ենթակառուցվածքներով։ «Davtashen City»-ն լավագույն ընտրություն է հատկապես ընտանիքների համար, քանի որ մենք ստեղծել ենք ժամանցի բազում տարբերակներ, ինչպիսիք են՝ թենիսի խաղադաշտը, մանկապարտեզը, խաղահրապարակը, սուպերմարկետը և կանաչ գոտին: 2021թ.-ի վերջին մեր գնորդները կդառնան «Davtashen City»-ի բնակիչներ և կվայելեն թաղամասը, ինչպես նաև իրենց երազանքի բնակարանը ամբողջությամբ: Ներկա պահին կառուցապատման և շինարարական աշխատանքների վրա աշխատում է 310 պրոֆեսիոնալ և սրտացավ աշխատակից։ Մենք նաև իրականացնում ենք Ամուլսարի ճանապարհաշինարարական աշխատանքները։

ՎԱՂԸ

Մեծ ոգևորությամբ պետք է նշենք, որ մոտ ապագայում լինելու են մեծ կառուցապատման նախագծեր Հայաստանի ներսում, ինչպես նաև պատրաստվում ենք մուտք գործել միջազգային շուկա և ձեռք բերել մրցակցային առավելություն։ Աշխատելով ոլորտի փորձագետների հետ՝ մենք կներկայացնենք գերժամանակակից շենքերի նախագծեր, որոնք կհամապատասխանեն ոլորտի բարձր ստանդարտներին և կարժանանան արտերկրի մեր հաճախորդների գնահատականին։ Առաջիկա կարևոր և մեզ համար շատ նշանակալից նախագծերից մեկը կլինի հենց Երևանի սրտում կառուցվելիք համալիրը։ Նախատեսվում է կառուցել մեծ համալիր՝ պահպանելով հայկական ճարտարապետության ավանդույթները: Համալիրի երեք մասնաշենքերի շինարարությունը ամբողջովին կատարվելու է մեր կողմից: