Նամակ հիմնադրի կողմից

Ողջունում ենք Ձեզ KR Construction-ում
«KR Costruction»-ը կառուցապատող ընկերություն է, որն ունի ոլորտում գործելու ավելի քան 12 տարվա հաջողակ փորձ և մինչ օրս շարունակում է իրականացնել կառուցապատման նախագծեր բոլորի համար՝ անկախ բնակության վայրից։ 2008թ.-ից ի վեր մենք կյանքի ենք կոչել ավելի քան 5 բնակելի և կոմերցիոն շենքերի կառաուցապատում, իսկ շուտով ավարտին կհասցնենք «Davtashen City»-ի բնակելի թաղամասի շինարարական աշխատանքները` 6 բազմաֆունկցիոնալ շենքերով։ Մենք ունենք հավատարիմ գործընկերներ աշխարհի տարբեր անկյուններից, ինչը մեզ օգնում է ավելի հարստացնել մեր արտադրական հնարավորությունները և ծավալել ավելի ընդլայնված գործունեություն Հայաստանի սահմաներից դուրս։ Մեր թիմի անունից մեր երախտագիտությունն եմ հայտնում բոլոր պատվիրատուներին և գործընկերներին՝ մեզ վստահելու և մեզ հետ համագործակցելու համար։ Մենք ներդնում ենք բոլոր հնարավոր ռեսուրսները, որպեսզի կառուցենք Ձեր պատկերացրած բնակարանը` առաջնորդվելով ոլորտի բարձր և ժամանակակից ստանդարտներով:
Շնորհակալություն Ձեր վստահության համար: Լավագույն նախագծերը դեռ առջևում են:

Հարգանքով,
Կարեն Մարքլենի Կարախանյան
«KR Costruction» ընկերության հիմնադիր